Մեղադրանք Ջոխար Ցարնաևի ընկերներին

ԱՄՆ - Ջոխար Ցարնաևը (աջից) ազգությամբ ղազախ ընկերներ Ազամատ Տաժայակովի (ձախից) և Դիաս Կաիրբաևի հետ՝ Նյու Յորքում

ԱՄՆ-ում արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք է ներկայացվել Բոստոնի ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի՝ ազգությամբ ղազախ համալսարանական երկու ընկերներին:

Ըստ մեղադրանքի, տղաները միտումնավոր ոչնչացրել են Ցարնաև եղբայրներին պատկանող համակարգիչն ու ուսապարկը:

Երիտասարդներին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում, արտահանձնման հնարավորությունը ևս բացառված չէ:

Ապրիլի 15-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 մարդ զոհվել է, ավելի քան 260-ը վնասվածքներ են ստացել: