Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ քաղաքապետարանի մոտ երեկ և օգոստոսի 1-ին առգրավված ընդհանուր առմամբ 4 վրանների առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցադրումների, առավոտյան հայտնեցին, թե փորձում են հստակեցնել երեկվա ակցիայի ժամանակ վրանը ոստիկանություն տանելու, ինչպես նաև օգոստոսի 1-ին 3 վրանների առգրավման իրավական հիմքերը և հետևանքները: Մինչ այս պահը, սակայն, ոստիկանությունը պարզաբանումներ չի ներկայացրել:
Օգոստոսի 1-ին ոստիկանները ևս վրաններ էին առգրավել քաղաքապետարանի տարածքից: Այդ օրը վրան տեղադրելու փորձ կատարած ակտիվիստ, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանին, իր խոսքով՝ 10 ոստիկանի ուժերով առևանգել էին, ոստիկանության բաժնում ավելի քան 3 ժամ պահել, իսկ վրանը, որը նա փորձում էր տեղադրել, նույնպես առգրավել էին և մինչ օրս դեռ չեն վերադարձրել:
«Ոստիկանության մոտ վրանը առաջացնում է խիստ ալերգետիկ ռեակցիա: Վրանի մեջ ինքը տեսնում է ինչ-որ վտանգ ողջ ռեժիմի համար», - ասում է Կիվիրյանը:
Իրավաբանները պնդում են, որ բողոքի ակցիայի անցկացման ժամանակ վրան տեղադրելու իրավական որևէ արգելք, սահմանափակում չկա:
«Ազատ խոսքի և հավաքի իրավունքի իրականացնելու համար քաղաքացիներին ժամանակ առ ժամանակ պետք են գալիս անհրաժեշտ միջոցներ՝ արևից, ձյունից պաշտպանվելու համար, անձրևանոց կամ վրան, որը չտեղադրելու դեպքում մենք տեսանք ինչպիսի ծանր հետևանքներ ունեցավ նստացույցի մասնակիցների համար: Այսպիսով խոչընդոտվեց սահմանադրական ազատ խոսքի և հավաքի ազատության իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց սահմանադրական իրավունքի մասնագետ Մհեր Արշակյանը, - «Պետություն պոզիտիվ պարտականություն ունի ապահովելու ազատ հավաքներ և խոսքի ազատության համար անհրաժեշտ միջոցներ, բայց կոնկրետ այս դեպքում ոստիկանության կողմից խոչընդոտվում է վրան տեղադրելը»:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ևս նշում է, որ բոլոր եվրոպական երկրներում ընդունված միջոց է վրան տեղադրելը:
«Մարդիկ կան, ովքեր բողոք ունեն, որ նույնիսկ ամիսներով այդ վրանում մնում են: Եթե այդ վրանը որևիցե կերպ այլոց իրավունքները չի սահմանափակում, այդ վրանը պետք է տեղադրվի», - մեկնաբանում է Փաստանջյանը:
Քաղաքապետարանի մոտ 13-րդ օրը նստացույց անցկացնող ակտիվիստները պնդում են, որ նստացույցը շարունակելու համար վրան տեղադրելու օրենսդրական խոչընդոտներ չկան և ի վերջո այն պետք է տեղադրվի: