«Օգոստոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի այսօր տարածած հաղորդագրությունում:
«Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ», - տեղեկացնում է Հովհաննիսյանը՝ հայտարարելով․ - «Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից»:
«Ինչպես միշտ, իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա», - ասված է պաշտպանության նախարարի խոսնակի հաղորդագրությունում: