Հուլիսին Իրաքում զոհվել է մոտ հազար մարդ

Իրաք - Ահաբեկչական պայթյունի պատճառած ավերածությունները Բասրայում, 29-ը հուլիսի, 2013թ․

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն երեք գրոհայինի:

Հուլիսին Իրաքում բռնությունների զոհ է դարձել մոտ հազար մարդ, ինչը 2008 թվականի ապրիլից ի վեր զոհերի թվի ամսական ամենամեծ ցուցանիշն է: