Եթե, ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները, և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է, այսօր հրավիրած խորհրդակցությունում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող մարդկանց:
Վարորդները և քաղաքացիական ակտիվիստները, մինչդեռ, դժգոհ են քաղաքապետարանի նորամուծությունից՝ մայրաքաղաքի փողոցները հանձնել մասնավոր ընկերությանը, որը սեպտեմբերի մեկից՝ 1 ժամ կայանելու համար 100 դրամ է գանձելու վարորդներից: Կայանման տարեկան վարձը 12 հազար դրամ է:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները տարակուսած են՝ ինչու են քաղաքային իշխանությունները հանրային տարածքից գումար ստանում՝ առանց քննարկումներ անցկացնելու: Ակտիվիստները երեկ Մաշտոցի պուրակում հավաք են կազմակերպել, քննարկել խնդիրը, և, ինպես փոխանցեց, նախաձեռնության անդամներից Սևակ Մամյանը, դիտարկվել են բոյկոտի տարբեր եղանակներ են․ առաջնային քայլը, երիտասարդները հռչակում են՝ պարտադրել, որ այս համակարգը չաշխատի, հետո միայն քննարկումներ սկսեն:
Հիշեցնենք՝ մրցույթում շահած «Փարկինգ սիթի սերվիս»-ը ավտոկանգառներից ստացվող եկամտի 70 տոկոսն է տնօրինելու: Սևակ Մամյանը մատնացույց է անում քաղաքի մյուս վճարովի ավտոկայանատեղերերը․ գոնե ինչ-որ ծառայություն են մատուցում, մարդիկ հսկում են տարածքը, օգնում վարորդներին:
«Գործ ունենք պայմանավորվածությունների հետ՝ ծանոթ-բարեկամ սկզբունքի, ինչ-որ մեկի՝ ևս մեկ անգամ հանրության հաշվին սեփական գրպանները հարստացնելու, սա է խնդիրը», - ասում է ակտիվիստը, - «Պատրաստի ասֆալտապատ փողոցում ընդամենը կարմիր գիծ են քաշում ու կամերա են դնում․․․ օդից փող բռնելու նման բան է»:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը ուսումնասիրում է իրավական հիմքերը՝ ինչպես են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները հանձնվել մասնավորին, կամ, ասենք, ճանապարհային ոստիկանությունից բացի ինչպես կարող է որևէ այլ, այն էլ մասնավոր ընկերությունը տեսանկարահանել և տուգանել վարորդներին: Ընդդիմադիր խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ևս կարծում է՝ որոշումը անհապաղ պետք է կասեցվի: - «Ինչ-որ մասնավոր է հարստանում քաղաքացիների հաշվին», - ասում է նա:
Այս նախաձեռնության հասցեատերերը՝ վարորդները ևս գոհ չեն քաղաքային իշխանությունների այս քայլից, շատերը համոզված են՝ ԱՊՊԱ-ի և տեխզննման օրինակով, սա էլ հերթական տարեկան տուրքն է դառնալու:
«Փարկինգ սիթի սերվիս»-ում հակադարձում են բոլոր քննադատություններին․ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը պնդում է՝ վարորդներին միայն ասֆալտը չեն վաճառում, մեծ ներդրումներ են արել, որակյալ ծառայություններ են մատուցելու․ - «Տեղադրվում է ամբողջ Երևան քաղաքով մեկ մի գերհզոր էլեկտրոնային համակարգ, որը ամբողջովին իրականացնելու է, առանց մարդկային գործոնի, տվյալ տրանսպորտային միջոցների և տվյալ վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ հսկողություն: Մենք պատասխանատվություն չենք կրում վնասի կամ ինչ-որ պատահարի դեպքում, բայց մենք պատրաստվում ենք տրամադրել բոլոր դիմումատուներին համապատասխան տեսանյութ, որոնցով իրենք կարող են առաջնորդվել, դիմել համապատասխան մարմիններին»:
Կարմիր նշագծերին զուգահեռ Երևանում շարունակում են վարորդներից գումար գանձել դեղին բաճկոններով աշխատողները: Ամիսներ առաջ էր քաղաքապետարանը խիստ ցուցում տվել բոլորին՝ գրանցվել ու հարկային դաշտ մտնել: «Փարկինգ սիթի սերվիս»-ի տնօրենը խոստանում է՝ սեպտեմբերից վարորդները միայն գծանշված վայրերում կվճարեն․ - «Արդեն լուրջ աշխատանքներ են տարվում, համապատասխան իրավասու մարմինները կզբաղվեն, որպեսզի ապօրինի դրամաշորթությունը և նմանատիպ ապօրինի կանխեն»:
Մինչ այդ քաղաքացիական ակտիվիստները տրանսպորտի թանկացման օրինակով «ավտոկանգառային անհնազանդություն» են հայտարարում՝ պայքարի կարգախոս հռչակելով՝ «Չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար»: