«Փուսսի Ռայոթ»-ի անդամը տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի շրջանի բանտ

«Փուսսի Ռայոթ» փանք-խմբի ազատազրկված անդամ Մարիա Ալյոխինան Պերմի շրջանի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի շրջանում գտնվող բանտ։

Ալյոխինան և խմբի մեկ այլ անդամ՝ Նադեժդա Տոլոկոննիկովան, երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում 2012 թվականի փետրվարին կրոնական ատելության հողի վրա խուլիգանական արարք կատարելու համար։