Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկները հայտարարեցին, որ երկիրը հասել է մի սահմանագծի, որն անցնելուց հետո ետ դառնալն այլևս ուշ կլինի։
Թե ովքեր են ստեղծված իրավիճակի համար մեղավոր, նրանք գիտեն, այդ մասին խոստացան խոսել օգոստոսի 8-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքում, իսկ մինչ այդ միայն ասացին, որ այդ օրը ազգովի քննարկելու են երկրի ապագան, և կոչ արեցին բոլոր մտահոգ մարդկանց միանալ իրենց։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ազգովի հավաքվել Ազատության հրապարակում, որպեսզի իրենց հաղթանակած զինվորների հետ վերահսկեն մեր պետականության երթը։ Միայն ազգային համախմբման արդյունքում է հնարավոր լուծել առկա խնդիրները»։
Ազատամարտիկներն ասում են՝ քաղաքական կողմնորոշում չունեն, որևէ ընդդիմադիր ուժի չեն հարում։ Այն հարցին թե արդյոք հանրահավաքի ընթացքում հրաժարականներ են պահանջելո՞ւ, պատասխանեցին, որ բոլորը իրենց գործերի համար պատասխան են տալու, բայց հրաժարականի պահանջներ չեն լինի։
Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները տեղեկացրեցին, որ այսուհետ պայքարելու են ոչ թե իրենց սոցիալական խնդիրների լուծման, այլ ժողովրդի վիճակի բարելավման համար։ Ազատամարտիկներն ասում են՝ առաջին հերթին պետք է լուծել արտագաղթի խնդիրը։
Ժամանակին հայտարարված հացադուլը ավարտվել է, նստացույցը նույնպես, մինչդեռ նախկինի պես հրապարակում են լինելու, այստեղ է լինելու իրենց շտաբը։
Ազատամարտիկները ասացին, որ տրանսպորտի գնի դեմ ուղղված ակցիաները ցույց տվեցին ժողովրդի մեջ առկա դժգոհությունը, իրենք փորձելու են համախմբել տարբեր նպատակների համար պայքարող խմբերին, և միասին լուծել խնդիրները։ Այդ նպատակով ստեղծվելու է հրամանատարների խորհուրդ, որի գրասենյակը կլինի Ազատության հրապարակը, այստեղից նրանք պատրաստվում են վերահսկել իշխանությունների քայլերը։