Բաքրաձեն խառնում է Իվանիշվիլիի ծրագրերը

Դավիթ Բաքրաձեն Թբիլիսիում Ազգային միացյալ շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ, ապրիլ, 2013թ․

Վերլուծաբան Թոմաս դե Վաալը Վրաստանի ընտրական գործընթացում կարևոր տեղաշարժ է արձանագրում:
Կովկասյան ընտրություններն այս օրերին բավական հետաքրքիր են անցնում։

Թվում էր, թե հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունները առանձնապես լարված և դրամատիկ չեն լինի, քանի որ նախագահի լիազորությունները նոր Սահմանադրությամբ էապես կրճատվել են, պաշտոնն այլևս այդքան գրավիչ չէ, նոր իշխող ուժը` «Վրացական երազանք»-ը, շատ ամուր դիրք ունի, իսկ դրա հիմնադիր և ղեկավար, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վարկանիշը չափազանց բարձր է, հետևաբար՝ «Վրացական երազանք»-ի թեկնածուի հաղթանակը պետք է առավել քան հավանական դիտվի։

Սակայն, ինչպես նշում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, ընտրական գործընթացում գրանցվել է կարևոր տեղաշարժ. ընդդիմության ճամբարից առաջադրվում է Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած երբեմնի իշխող կուսակցության` Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ, խորհրդարանում փոքրամասնության ղեկավար Դավիթ Բաքրաձեն, մինչդեռ Իվանիշվիլին անսպասելի ընտրություն է արել՝ նա որոշել է նախագահության թեկնածու առաջադրել Վրաստանի հանրության համար գրեթե անծանոթ գործչի` Գիորգի Մարգվելաշվիլիին, ով հիմա ղեկավարում է կրթության նախարարությունը։

Վերլուծաբանների զարմանքն է հարուցում այն, որ Իվանիշվիլին թեկնածու չի առաջադրել

Գիորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, դեկտեմբեր, 2012թ․

աշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, ով վայելում է արևմտյան պետությունների աջակցությունը։

Մարգվելաշվիի ընտրության մասին խոսելիս Սաակաշվիլին Իվանիշվիլիին հեգնանքով համեմատել է հռոմեական կայսր Կալիգուլայի հետ, ով ցանկանալով ապացուցել, որ իր որոշումները գերագույն ուժ ունեն և անբեկանելի են, և ձգտելով ստորացնել սենատորներին, իր նժույգին` Ինցիտատուսին նշանակել է սենատոր։

Ընդդիմության դերում հայտնված Ազգային միացյալ շարժումը հայտարարում է, որ ի տարբերություն Իվանիշվիլիի անձնական որոշմամբ թեկնածու հռչակված Մարգվելաշվիլիի՝ Բաքրաձեին կուսակցությունն է ընտրել։

Նախկինում Բաքրաձեն զբաղեցրել է խորհրդարանի նախագահի, ապա՝ արտաքին գործոց նախարարի պաշտոնները, հայտնի է բնակիչներին, համարվում է բարեփոխական, ով բաց և անկաշկանդ խոսում է Սաակաշվիլիի ժամանակաշրջանի սխալների մասին։

Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Բաքրաձեն ունի մեկ թերություն, որը հատուկ է Ազգային միացյալ շարժման լիդերներին` նա ավելի շատ աջակցություն է վայելում ոչ թե հայրենիքում, այլ Արևմուտքում։

Իսկ Մարգվելաշվիլին մոլի ուղղափառ հավատացյալ է, ինչը ընտրողի համար կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Նա է համարվում ընտրապայքարում առաջատարը, բայց առնվազն ունի հզոր մրցակից, ինչն այս ընտրությունը դարձնում է հետաքրքիր և ուշադրության արժանի գործընթաց։