Իսրայելի նախագահը 90 տարեկան է

Շիմոն Պերես, արխիվ

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն այսօր նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը, նա աշխարհի ամենատարեց գործող նախագահն է:

BBC-ին տված հարցազրույցում Պերեսը հայտարարել է, թե մեծացել են հնարավորությունները խաղաղության համաձայնագիր կնքելու Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև, քանի որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ այլընտրանք չկա:

Իսրայելի ղեկավարը լիակատար համոզմունք է հայտնել, որ պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը անկեղծորեն հետաքրքրված է Մերձավոր Արևելքի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում: