«Ժառանգություն»-ը օգոստոսին հանրահավաքներ կանցկացնի

Your browser doesn’t support HTML5

Համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկ օրվա մեջ ավելի քան 20 անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ: Քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել իրազեկումը: