Կիվիրյանը ազատ արձակվեց

Ոստիկանները ակտիվիստներին թույլ չեն տալիս վրան տեղադրել Երևանի քաղաքապետարանի մոտ, 1-ը օգոստոսի, 2013թ․

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ ցուցարարների և իրավապահների ընդհարման ժամանակ բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում մոտ երեք ժամ պահվելուց հետո ազատ է արձակվել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասել էր, որ Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի:


Կարլեն Ասլանյան