Վրաստանի դատարանն արդարացրել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական զինակից, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, ապօրինի ձերբակալություններ կատարելու և կալանավորներին կտտանքների ենթարկելու գործով։
Մի շարք այլ ամբաստանյալներ, այդ թվում՝ Զինված ուժերի նախկին շտաբի պետ Գիորգի Կալանտաձեն նույնպես արդարացվել են։
Այդուհանդերձ, 2012 թվականին ձերբակալված Ախալայան կմնա կալանքի տակ, քանի որ մեղադրվում է նմանօրինակ ևս երկու գործով, որոնք վերաբերում են նրա՝ ներքին գործերի նախարար, իսկ ավելի վաղ քրեակատարողական հիմնարկների համակարգի ղեկավար աշխատելու ժամանակաշրջանին։
Ախալայան և Սաակաշվիլիի մի խումբ այլ զինակիցներ դատական պատասխանատվության են կանչվել այն բանից հետո, երբ 2012 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք» դաշինքը։