Ակտիվիստը բերման ենթարկվեց

Արգիշտի Կիվիրյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանին իրավապահները քիչ առաջ «ապօրինի կոչեր հնչեցնելու համար» բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է, որ Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի:

Ձախողվեց ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստների` քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու փորձը:

Հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների, մասնավորապես` նրանց միացած Վարդգես Գասպարիի միջև:


Կարլեն Ասլանյան