«Տարոն Մարգարյանը համայնքի ղեկավարի պաշտոնը գործարարության հետ համատեղելու իրավունք չուներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
ilur.am կայքը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով պարզվել է, որ 2008-2010 թվականներին Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցնող Տարոն Մարգարյանը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի սեփականատերն է եղել:
Այս ընկերությանն են պատկանում Ավան համայնքը սպասարկող թիվ 5 և 32 երթուղիները:
«Համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ կապված համայնքային ծառայության պաշտոն նշանակվելուց կամ նույնիսկ համայնքի տարածքում գտնվող առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ձեռք բերելուց հետո 1 ամսվա ընթացքում համայնքային ծառայողը օրենքով սահմանված կարգով պարտավոր է դա հանձնել հավատարմագրային կառավարման», - մեկնաբանում է փաստաբանը:
Չնայած Տարոն Մարգարյանի աներորդու պնդումներին, որ ինքն ու Երևանի գործող քաղաքապետը որևէ կապ չունեն «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հետ, ուստի չեն էլ մտահոգվում այդ հարցով, էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով պարզորոշ երևում է, որ ՍՊԸ-ն հիմնադրել է Ռոբերտ Սարգսյանը, ապա՝ 9 տարի անց, փոխանցել է Տարոն Մարգարյանին: Մինչև անցած տարվա դեկտեմբերին թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրվելը քաղաքական շրջանակներում անհայտ Ռոբերտ Սարգսյանը ilur.am-ի այս բացահայտումից հետո էլ Yerkir.am-ին ասել է՝ «դատի կտամ նրան, ով տրամադրել ա փաստաթղթերը ու ասել ա, որ դա մերն ա»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն Ազգային ժողովի պատգամավորին խորհուրդ տվեց ջանքեր չթափել․ - «Տեղեկատվության մասին օրենքը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած անձ ստանա այն տեղեկատվությունը, որն իրեն անհրաժեշտ է»:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց՝ չնայած ցանկությանը, չստացվեց տեղեկությունները թաքցնել:
«Ամենավատն այն է, որ այս դարում նման անթաքույց ինֆորմացիան ժխտում են», - մեկնաբանեց Սանասարյանը:
Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում այսօր չի բացառել, որ ուղեվարձն առաջիկայում կարող է նորից բարձրանալ: Դավիթ Սանասարյանն ասաց․ - «Ուղղակի թե անուղղակի, Տարոն Մարգարյանը նաև իր շահն է սպասարկում: Բանականաբար՝ ինքն էլ է գծատեր»:
«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին «զարմացնում է այս բացահայտման առիթով տարբեր շերտերի զարմանքը»․ - «Ես զարմացած չեմ: Ես սա համարում եմ համակարգի բաղկացուցիչ անբաժանելի մասը: Բա ինչո՞ւ են մարդիկ ուզում դառնալ պաշտոնյա, ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ պատգամավոր, քաղաքապետ, գյուղապետ․․․ ահա այս ամենի համար»:
Զոհրաբյանը չբացառեց, որ Մարգարյանի շուրջ ծագած սկանդալը ձեռնտու է իշխանական որոշակի թևերին՝ օֆշորից և նմանատիպ այլ աղմկահարույց սկանդալներից հասարակական-քաղաքական ուշադրությունը շեղելու համար: ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է՝ այս սկանդալն էլ, օֆշորի նման, հետևանքներ չի ունենալու:
Երևանի քաղաքապետարանից այդպես էլ չմեկնաբանեցին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցադրումը, թե համայնքային ծառայողի համար որքանո՞վ էր օրինական տվյալ դեպքում Ավանի համայնքապետի պաշտոնի համատեղումը գործարարության հետ:
Վերջում հավելենք, որ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ին պատկանող 32 համարի երթուղայինները ակտիվ դերակատարություն են ունեցել նաև անցած տարվա դեկտեմբերին Ավանում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում՝ երթուղուց դուրս գալով և ցուցակներով քաղաքացիներին ընտրատեղամասեր տեղափոխելով: Այս իրավիճակն արձանագրած մեր թղթակցի ձայնագրիչը խլել էին ձեռքից: Այդ ընտրություններում, հիշեցնենք, հաղթեց Տարոն Մարգարյանի աներորդին, որը շարունակում է պնդել, թե ինքը 32 և 5 համարի երթուղայինների հետ որևէ կապ չունի: