Այսօր ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը», պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ասված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: