Թեհրանը ղարաբաղյան կարգավորման նախագիծ ունի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ամենակարճ ժամկետներում, այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

«Հակամարտությունը երկար ժամանակ է շարունակվում է: Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք հակամարտության կարգավորմանը, եւ այդ կապակցությամբ մենք ունենք նախագիծ: Բայց, իհարկե, նախագիծը կհրապարակվի, երբ պետք լինի», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի դիվանագետը: