Այսօր Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում վախճանվել է ճանաչված հեռուստահաղորդավար Մարկ Սաղաթելյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին, Սաղաթելյանի կենսաբանական մահը գրանցվել է ժամը 12:30-ի սահմաններում:
Մարկ Սաղաթելյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երեկ՝ սուր լեյկոզով, նրա վիճակը ծանր էր, այսօր ժամը 11:55-ից է՛լ ավելի է վատթարացել, սրտի աշխատանքը դանդաղել է, և ճանաչված հաղորդավարի կյանքը փրկելու՝ բժիշկների ջանքերը արդյունք չեն տվել:
Գնունին հայտնեց նաև, որ լեյկոզի ախտանշանները՝ թուլություն, մարմնի վրա կապտուկներ, Սաղաթելյանի մոտ ի հայտ էին եկել դեռ երկու ամիս առաջ, սակայն նա հրաժարվում էր բուժօգնության դիմել եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել հիվանդության սուր վիճակում:
Մարկ Սաղաթելյանը 42 տարեկան էր:
Լիլիթ Հարությունյան