Երեկ երեկոյան «ռազմաճակատի գծում»՝ Ադրբեջանի Թերթերի շրջանի Չայլի գյուղի մերձակայքում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ենթասպա Կաինատ Աբդուլաևը: Ինչպես տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զինծառայողի մահվան պատճառ է դարձել հայկական կողմից արձակված գնդակը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ մայրաքաղաք Բաքվի մոտ տեղակայված զորամասի զինվոր Ջավիդ Մամեդովը խեղդվել է լճում լողալիս: Այս փաստի կապակցությամբ քննություն է ընթանում: