Կտրուկ շրջադարձ թուրք - քրդական հարաբերություններում․ այսպես են բնութագրում թուրքական լրատվամիջոցները Սիրիայի քրդերի փաստացի ղեկավար Սալեհ Մուսլիմի` անցած շաբաթավերջին Անկարա կատարած այցի արդյունքները:
Թուրքիայի դեմ պայքարող Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղի` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավար Սալեհ Մուսլիմը բավական անսպասելիորեն ժամանեց Թուրքիա` հանդիպելով արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայի հետախուզական ազգային գործակալության` MIT-ի տնօրեն Հաքան Ֆիդանի հետ:
Մինչ այս հանդիպումները, Սիրիայի քրդաբնակ շրջանները վերահսկող «Ժողովրդավարական միություն» կուսակցության և թուրքական պետության հարաբերությունները խիստ լարված էին: Անկարայում մտավախություն կար, որ Սիրիայի քրդերը միակողմանիորեն կարող են ինքնավարություն կամ անգամ անկախություն հռչակել, ինչը կհանգեցնի շղթայական ռեակցիայի հարևան երկրներում ապրող նրանց հայրենակիցների շրջանում:
Մուսլիմի այցը սակայն, ըստ թուրքական մամուլի, ոչ միայն նվազեցրեց կողմերի միջև առկա լարվածությունը, այլև հնարավորություն ստեղծեց հետագա համագործակցության համար: Ավելին, Թուրքիան բանակցությունների արդյունքում համաձայնել է չխոչընդոտել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Անկարան, ճիշտ է, մի շարք նախապայմաններ է առաջ քաշել, որոնք, իրենց հերթին, կարծես քրդական պատվիրակության համար անընդունելի չէին:
Zaman-ի տեղեկություններով՝ Անկարան համաձայնել է քրդական տարածքներում ժամանակավոր կառավարության ստեղծմանը, եթե դրանում ընդգրկված լինեն նաև ազգային այլ խմբերի ներկայացուցիչները` արաբները, թուրքմեններն ու ասորիները:
«Ինքնավարության ֆորմալ հռչակման հարցն էլ քրդերը պետք է համաձայնեցնեն ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի հետ», - տեղեկացնում է Zaman-ը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում սիրիացի քրդերի առաջնորդից թուրք պաշտոնյաները պահանջել են խզել կապերը Բաշար Ասադի վարչակազմի հետ: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն՝ PYD-ի առաջնորդը Դամասկոսում հանդիպել էր Բաշար Ասադի հետ:
Տպավորություն է ստեղծվում,որ քրդական կողմը պատրաստ է կատարել Անկարայի առաջ քաշած նախապայմանները: Թուրքական T24 կայքին տված հարցազրույցում Սիրիայի քրդերի առաջնորդն ասել է․ - «Այս բանակցությունները նոր էջ բացեցին Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Միանշանակ է, որ Թուրքիայի և սիրիացի քրդերի հարաբերություններում այլևս վստահության ճգնաժամ չկա»: