Մահացել է «Յանդեքս»-ի համահիմնադիրը

Լոնդոնի հիվանդանոցում քաղցկեղից մահացել է ռուսական համակարգչային որոնման համակարգի` «Յանդեքս»-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը։

«Յանդեքս»-ը Ռուսաստանում կատարում է որոնման գործողությունների 62 տոկոսը եւ համարվում է աշխարհի 4-րդ որոնող համակարգը։

Ընկերությունը հայտնել է, որ Սելգալովիչի հուղարկավորությունը տեղի կունենա Ռուսաստանում։