Հայաստանի գրողների միությունն այսօր գումարել էր 16-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում բաց քվեարկությամբ միաձայն գրողների միության նախագահ վերընտրվեց Լևոն Անանյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Անանյանը առաջին անգամ 2001 թվականին է ընտրվել միության նախագահ, հետո հաջորդաբար՝ 2005-ին և 2009-ին վերընտրվել է:
Համագումարը նաև ընդունեց միության հաշվետվությունը և հաստատեց միության նոր կանոնադրությունը:
Համագումարը նաև ընդունեց միության հաշվետվությունը և հաստատեց միության նոր կանոնադրությունը: