Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է Սիրիայի հիմնական քրդական քաղաքական ուժի՝ Ժողովրդավարական միություն կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիմին, որ Թուրքիան վտանգավոր է համարում Սիրիայի տարածքում ինքնավար քրդական տարածք ստեղծելու՝ կուսակցության նախաձեռնությունը:
Սիրիայի քրդերը այս շաբաթ ավելի վաղ երկրի հյուսիսից արտաքսել են ջիհադիստ ուժերին: Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսը կազմում են քրդերը, ովքեր հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային շրջաններում:
Սիրիայի քրդերը այս շաբաթ ավելի վաղ երկրի հյուսիսից արտաքսել են ջիհադիստ ուժերին: Սիրիայի բնակչության մոտ 10 տոկոսը կազմում են քրդերը, ովքեր հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային շրջաններում: