Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում շաբաթ օրը զորահանդես է անցկացվել, որով նշվել է Կորեական պատերազմի հրադադարի հաստատման 60-րդ տարելիցը:
Հուլիսի 27-ը Հյուսիսային Կորեայում նշվում է որպես «Հայրենիքի ազատագրման պատերազմի հաղթանակի օր»:
Նշենք, որ իրականում այդ օրը նշվում է 1950-53 թվականներին տեղի ունեցած պատերազմում հրադադարի հաստատումը, որից հետո Կորեական թերակղզին բաժանվեց երկու մասի եւ փաստորեն առայսօր մնում է պատերազմական իրավիճակում: