Սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2014 թվականի ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագիծը։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը «առաջարկում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը այն չափով, որը հաստատվել է նախորդ տարիներին և կոչ է անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։
Ինչպես և Ներկայացուցիչների տանը շրջանառվող 2014 թվականի նման օրինագծում` Սենատի կազմած փաստաթղթում նշված չէ Հայաստանի կամ կովկասյան որևէ այլ երկրի համար նախատեսված ֆինանսական օգնության չափը։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մարք Քերքին և նրա գործընկերներին արտաքին ֆինանսական ենթահանձնաժողովից և Հատկացումների ամբողջ հանձնաժողովին 2014 թվականի ֆինանսական տարվա օրինագծում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությունը նախորդ տարիների չափով նախատեսելու համար»,- ասել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Սենատորներ Բարբարա Միկուլսկին և Փեթրիք Լիհին առաջնահերթ են համարում Ղարաբաղին աջակցելու երկարատև ծրագիրը, և դա հատուկ նշանակություն ունի՝ հատկապես հաշվի առնելով բյուջեն կազմելու հարցում հանձնաժողովի առջև ծառացած լուրջ դժվարությունները»,- նշել է Հայ դատի գործադիր տնօրենը։
Միաժամանակ Արամ Համբարյանն իր հայտարարությամբ մտահոգություն է հայտնում այն առումով, որ «ինչպես և Ներկայացուցիչների տան պատկան հանձնաժողովի կազմած նման օրինագծում` առաջին անգամ Հայաստանի անկախության հռչակումից հետո դրանում չկա Հայաստանի համար նախատեսված օգնության հստակ չափը»։
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ հուլիսի 24-ին Ներկայացուցիչների տան հատկացումների հանձնաժողովը նույնպես հաստատել է 2014-ի աջակցության օրինագիծը։
Նախատեսված ֆինանսավորման շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերրին պետք է նախորդ տարիների չափով աջակցություն տրամադրի Ղարաբաղի հակամարտությունից տուժած մարդկանց։
Համբարյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ չնայած ֆինանսական համընդհանուր կրճատումներին, Ղարաբաղի համար նախատեսված օգնության ծավալը չի փոխվի։
Ներկայացուցիչների տան Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործողությունների ենթահանձնաժողովը հաշվի է առնում Մերձավոր Արևելքի մարդասիրական ճգնաժամը՝ նշելով, որ այդ զարգացումների, «արաբական գարնան», Իրաքի, Սիրիայի ճնգաժամերի հետևանքով հատկապես խոցելի վիճակում են հայտնվել փոքրամասնությունները, այդ թվում քրիստոնեական համայնքները։ Նրանք օգնության կարիք ունեն, ընդ որում ոչ միայն այդ երկրներում ապրողներն, այլև դուրս մեկնողները։ Նշենք, որ գործնականում այս սահմանումը վերաբերում է սիրիահայերին, որոնցից շատերը ապաստանել են ուրիշ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների տունը դեռ չեն սահմանել նշված օրինագծերը լիագումար նիստերում քննարկելու և հաստատելու ժամկետները։