«Բարև Երևանը» հրաժարվեց արտահերթ նիստ հրավիրելու գաղափարից

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքը հրաժարվել է ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, թեև անհրաժեշտ թվով ստորագրությունները արդեն հավաքվել էին, սակայն խմբակցությունը այլևս նպատակահարմար չի գտնում արտահերթ նիստ հրավիրել, քանի որ դրա օրակարգում հենց պետք է լիներ քաղաքապետի որոշման կասեցումը:

Փոխարենը խմբակցությունը մտադիր է Տարոն Մարգարյանի որոշումը վիճարկել Վարչական դատարանում:


Կարլեն Ասլանյան