Այսօր Երևանի պետական կոնսերվատորիայի առջևից քաղաքացիներն իրենց անձնական մեքենաներով մյուս քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևանի տարբեր մասեր:
Այս երևույթը, որն ընդունված է ամբողջ աշխարհում, կոչվում է Freecar, այսինքն՝ «անվճար մեքենա»:
Երևանում քաղաքացիներին անվճար տեղափոխելը սկսվեց մի քանի օր առաջ՝ հասարակական տրանսպորտի սակագնի թանկացմամբ: Ակցիան սկսեց դերասան Հայկ Մարությանը, ով հենց թանկացման հաջորդ օրը իր ընտանիքի անդամների հետ կանգառներում մարդկանց առաջարկում էր անվճար Օպերայի և բալետի թատրոնի մոտից տեղափոխել մինչև Կոմիտասի պողոտա:
Շարունակեցին շոուբիզնեսի այլ ներկայացուցիչներ և տարբեր քաղաքացիներ: Իսկ հուլիսի 23-ից գործարկվեց freecar.am կայքը, որտեղ կարելի է գտնել այն բոլոր մարդկանց հեռախոսահամարները, ովքեր համաձայն են տեղափոխել մյուսներին:
«Հիմա կայքում 200-ից ավել ուղի կա, այսինքն 200-ից ավել վարորդ գրել են, որ իրենք կարող եմ մարդկանց տեղափոխել տվյալ ուղղություններով»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց freecar.am-ի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Իր մեքենայով դեռ մարդկանց տեղափոխել չի հասցրել, աշխատանքի ևս չի գնում: Քանի որ ծրագրավորող է, ողջ ժամանակը տրամադրել է կայքը ստեղծելուն և այս կերպ է աջակցում թանկացած տրանսպորտի դեմ ակցիաներին:
Կայք ստեղծելը, մասնագիտական լեզվով ասած՝ «գրելը», հետո գրանցելը, աշխատատար և մեծ աշխատանք է. հարցին արդյոք մենա՞կ է աշխատել, Վահեն պատասխանեց- «Մենակ չեմ, երբ ուզում էի սկսել, պարզվեց, որ մեկն արդեն սկսել է կայքը սարքել, միացանք իրար, արդեն 12 հոգի ենք: Դա իրոք է մեծ ժամանակի և ռեսուրսների հետ է կապված»:
Երեկ երեկոյան գրանցվել են դեպքեր, երբ ոստիկանները տուգանել են անվճար մեքենաներ տրամադրող վարորդներին, պատճառաբանելով, թե նրանք կայանում են մեքենան կանգառներում, ինչպես նաև կռահելով, որ մեքենայի մեջ գոնե մեկ ուղևորը ամրագոտին ամրացրած չի լինի: