Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտվեցին

Եվրամիությունն ու Հայաստանն այսօր բարեհաջող կերպով ավարտին են հասցրել Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական կայքէջում:

Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, որը ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, Եվրոպական միության և Հայաստանի միջու առևտրային հարաբերությունների նոր շրջանակ կստեղծի, որը կսերտացնի Հայաստանի տնտեսական ինտեգրացիան ԵՄ-ի հետ՝ հայկական ապրանքների համար ճանապարհ հարթելով դեպի եվրոպական շուկա, ինչպես նաև հայկական շուկան բացելով եվրոպական ապրանքների համար:

Անկախ փորձագիտական գնահատականներով, ազատ առևտրի գոտու ստեղծումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա՝ տարեկան հավելյալ 146 միլիոն եվրոյի եկամուտ ապահովելով հայկական կողմի համար: Ակնկալվում է, որ հայկական շուկայի ազատականացումը եվրոպական գործընկերների համար նույնպես եկամուտներ կապահովի՝ մինչեւ 74 միլիոն եվրո տարեկան:

Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է: ԵՄ երկրների հետ առևտուրը Հայաստանի առևտրաշրջանառության մինչեւ 32 տոկոսն է կազմում, եւ

2012 թվականին երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 951 միլիոն եվրո: