CPJ-ը կոչ է անում հետաքննել Ուկրաինայում լրագրողին ծեծի ենթարկելու փաստը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել լրագրող Օլեգ Բոգդանովին դաժան ծեծի ենթարկելու փաստը։

Լրագրողը հարձակման է ենթարկվել կիրակի օրը Դոնեցկում եւ ուղեղի ցնցումով, քթի ու ծնոտի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բոգդանովը «Ճանապարհային հսկողություն» կայքի համար պատրաստած ռեպորտաժներում արծարծել է ճանապարհային ոստիկանության ծառայողների ապօրինի քայլերի թեման։ Մինչ այդ անհայտ անձինք նրա հասցեին սպառնալիքներ են հնչեցրել եւ մեքենան են հրկիզել։