Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ մեկնարկած հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցը նախկինների համեմատ ավելի մարդաշատ էր։
Սկզբում ոստիկանությունը թույլ չտվեց ցուցարարներին շարժվել դեպի քաղաքապետարանի մուտքը, ինչին ի պատասխան նրանք փակեցին քաղաքապետարանին հարող փողոցը։ Այդ պահին խառնաշփոթ ստեղծվեց և ցուցարարներին հաջողվեց հասնել քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ։
Ոստիկանությունն էլ ստիպված պատնեշ ստեղծեց արդեն մուտքի մոտ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ցուցարարների գործողությունները անօրինական են, նրանք խախտում են հասարակական կարգը, բողոքներ են եղել նաև քաղաքապետարանից, այդ պատճառով էլ փակել են շենքի մուտքը։
Ցուցարարների հետ էր նաև Երևան քաղաքի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով ասաց, թե հասկանում է ժողովրդի բողոքը, և այն իրենց անհրաժեշտ է քաղաքապետարանում արտահերթ նիստ հրավիրելու համար։
Մինչև ցույցի մեկնարկը քաղաքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող մի քանի ակտիվիստներ բերման էին ենթարկվել։ Ցուցարարները պարզեցին, որ բերման ենթարկվածները գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում, որոշեցին երթով շարժվել այնտեղ և պահանջել նրանց ազատ արձակել։
Մոտ 1․5 ժամ մնալով քաղաքապետարանի մոտ՝ ցուցարարները որոշեցին երթով շարժվել ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, իրենց տվյալներով, գտնվում էին բերման ենթարկվածները։ Երթի ընթացքում նրանք անցան նաև կառավարության շենքի մոտով, որտեղ մի քանի րոպե կանգ առան և պահանջեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։
Արդեն ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ ցուցարարները ոստիկանական նոր պատնեշի հանդիպեցին, այստեղ բախում եղավ, մոտ 5 րոպե քաշքշուկից հետո գնդապետ Վալերի Օսիպյանը խոստացավ քիչ անց տեղեկացնել, թե արդյոք ազատ են արձակվելու բերման ենթարկվածները։
Այստեղ էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ցուցարարների խումբը Կենտրոնի բաժնի մոտ մնաց մինչև ժամը 17-ը․ այդ ժամին բոլոր ցուցարարները արդեն ազատ էին արձակվել։
Մեկ այլ ցույց էլ Երևանի քաղաքապետարանի մոտ մեկնարկեց ժամը 16-ին։ Ցուցարարները պահանջները նույն էին, մինչդեռ այս անգամ ոստիկանները նրանց թույլ չտվեցին հասնել քաղաքապետարանի մուտքի մոտ։
Իրենց բողոքը արտահայտելուց հետո ցուցարարները որոշեցին շարժվել դեպի Կառավարության շենքը, որտեղ կրկին պահանջեցին վարչապետի հրաժարականը։
Այնուհետև ակտիվիստները միացան կանգառներում «Մի վճարիր 150 դրամ» պաստառներով ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։
Կանգառներում, մինչդեռ, մասնավորապես, Սայաթ Նովա փողոցից Բաղրամյան տանող ճանապարհի կանգառում մի քանի անգամ բախում տեղի ունեցավ մայրաքաղաքի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ընկերության ղեկավար անդամների, ընկերության աշխատակիցների, «գծատերերի» և բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների միջև:
Մոտ մեկ ժամ հետո եկած ոստիկանները արձանագրեցին, թե առկա է «հասարակական կարգի խախտում»:
Ոստիկանների ժամանելուն պես «Երևանտրանս»-ի տնօրենը, աշխատակիցները եւ նրանց հետ ակտիվորեն շփվող երիտասարդները հեռացան, մինչդեռ հասարակական ակտիվիստները պնդում էին, թե հենց նրանք էին ծեծկռտուք հրահրողները:
Այսօրվա բողոքի ցույցերին մասնակցեցին նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Եթե հետեւողական է պայքարը, ապա իրավիճակի փոփոխություն միանշանակ տեղի է ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փոստանջյանը:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը հետևած իրավիճակին այսօր անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Արդեն պաշտոնական գրություն եմ ուղարկել Երևանի քաղաքապետին, որպեսզի մեզ ներկայացվեն այդ որոշման հիմքերը, տնտեսական հիմնավորումները, փաստարկները», - ասել է Կարեն Անդրեասյանը: