Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։
Ելույթ ունենալով նիստին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել՝ համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայանագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայանագրերի բանակցությունների:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։ Նա շեշտել է, որ Միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։