Աստղերը կոչ են անում ազատել «Փուսի Ռայոթ»-ի ակտիվիստներին

Կատր «Փուսի Ռայոթ» փանք-ռոք խմբի վերջին տեսահոլովակից

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան հարյուր հայտնի երաժիշտներ բաց նամակ են գրել` կոչ անելով ազատ արձակել ռուսաստանյան «Փուսի Ռայոթ» փանք-ռոք խմբի ակտիվիստներին:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, բաց նամակի տակ ստորագրել են նաեւ Ադելը, Մադոննան, Յոկո Օնոն, Փոլ Մաքքարթնին, Սթինգը, ՅուԹու խումբը:

Երաժիշտները հորդորել են Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել 23-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային եւ 25-ամյա Մարիա Ալյոխինային, ովքեր ազատազրկման էին դատապարտվել Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փանք աղոթք կատարելու համար, որով Աստվածածնին խնդրում էին վռնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: