Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հիմնազուրկ է որակում երևանյան տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը:
«Հասարակական բողոքից հետո քաղաքապետարանի կողմից տրամադրված հիմնավորումները բացարձակապես տրամաբանության շրջանակներում չեն եւ «Բարև Երևանը» նաև քաղաքացիների հետ միասին դիմելու է դատարան՝ դատական կարգով Երևանի քաղաքապետի որոշումները բողոքարկելու նպատակով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ չեն տեսել ուղեվարձի բարձրացումը հաստատող իրավական ակտը: Նա հնարավոր է համարում, որ ճնշումների արդյունքում սակագնի բարձրացման որոշումը վերանա․ - «Վաղը, օրինակ, իրավական հարցերի հանձնաժողովը, որին անդամակցում եմ ես, երեկոյան ունի նիստ, եւ փորձելու ենք ներկայացնել նաեւ [«Բարեւ Երեւան»] խմբակցության կողմից պատրաստված մի որոշման նախագիծ, որով պահանջվում է չեղյալ ճանաչել քաղաքապետի կայացրած որոշումը կամ որոշումները»:
«Բարև Երևանը» նաեւ փորձելու է ավագանու արտահերթ նիստ հրավիրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը․ - «Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը արձագանքել է, սկզբունքորեն կողմ են, հիմա պատրաստվում են՝ տեսնեն կարո՞ղ են հավաքել իրենց ավագանու անդամներին, այսինքն՝ քաղաքում են, թե ոչ: Հիմա սպասում ենք դրան, որպեսզի փորձենք արտահերթ նիստ հրավիրել եւ խնդիրը մտցնել ավագանու որոշումների դաշտ»:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու «Բարև Երևան» խմբակցության նախաձեռնության մասին օրեր առաջ իմացել է մամուլից: Պողոսյանի խոսքով, ուղեվարձի թանկացման որոշումից հետո «Բարգավաճ Հայաստանը» խմբակցության նիստ է հրավիրել՝ ճշտելու խմբակցության դիրքորոշումն ու հետագա քայլերը:
«Այս գործընթացի վերաբերյալ արդեն կա մեր դրական վերաբերմունքը եւ մենք հիմա գտնվում ենք աշխատանքային փուլում: Այս պահին մենք ճշտում ենք արտահերթ նիստի հնարավորությունները, որովհետև մարդիկ քաղաքում չեն, շատերը, գիտեք, արձակուրդի ժամանակաշրջան է․․․», - նշեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը, կարծիք հայտնելով, որ հանրության համար կարևորագույն որոշումների համար պետք է պատասխանատու լինի նաև ավագանին, որպես կոլեգիալ մարմին: Մեկնաբանելով տրանսպորտի սակագների վերաբերյալ քաղաքապետի որոշումը՝ Թամարա Պողոսյանն այն որակեց «առնվազն վիճահարույց»․ - «Որովհետեւ տնտեսական հիմնավորումների մասին մենք տեղեկացված չենք, բացի քաղաքապետարանի կայքում տեղադրված այն մի քանի թվաբանական վերլուծություններից, որոնք չեն կարող լիարժեք պատասխան տալ իրավական և ֆինանսական բոլոր հարցերին»:
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, իրենց համար ուղեվարձի թանկացումը սպասելի էր․ - «Կարծում եմ առաջին ծաղիկներն են, որ երևում են, հետեւանքները դեռ շարունակվելու են: Եվ մենք, իհարկե, շատ մեծ խնդիրներ ունենք նախ ճշտելու համար, որքանով է հիմնավորված սակագնի թանկացման չափը: Եվ եթե մենք հենց սկզբից չդնենք քաղաքացիական, քաղաքական վերահսկողություն այս ամենի վրա, ես կարծում եմ այս ամենը կարող է իսկապես անսանձ կերպով իրականացվել եւ որևէ մեկը պատասխան չտա, որևէ լուրջ հիմնավորում չբերի»:
Զրուցեցինք նաև Ազգային ժողովի իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, ով, մասնավորապես, ասաց․ - «Կարծում եմ այդտեղ բանիմաց մարդիկ կան, շատ հանգիստ, եթե ուզում են ապացուցեն, որ անօրինական թանկացում է, կարող են իրենք էլ բանկային գործառույթի մեջ մտնել, հրապարակել, որ 50 դրամ են իջեցնում, կամ 100 դրամ են իջեցնում, բերեն 5 ավտոբուսներ, փորձեն տեսնեն՝ դա իրականությանը համապատասխանում է, թե չէ, եւ դրանից հետո կկարողանա՞ն նաև ավելի ընդարձակել բիզնեսը, սպասարկումը բարձրացնել: Դա բիզնես է եւ շուկայական է»:
Մեկնաբանելով այն խոսակցություններին, թե ինքը ևս «գծի սեփականատեր է», Գալուստ Սահակյանն ասաց․ - «Այսինքն մտածում են, որ Սահակյանը բացի քաղաքական գծից այլ գծեր է՞լ ունի: Եթե իմ անունով նման բաներ կա, ես լրիվ նվիրում եմ իրենց»:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ասացին, որ ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետի որոշումը քաղաքապետարանի կայքում կտեղադրեն օրենքով սահմանված ժամկետում: