Թուրքիան ավելացրել է իր եկամուտները

Թուրքիան առաջիկա երեք տարիներին կընդգրկվի ամենաբարձր եկամուտներ ունեցող պետությունների ցանկում: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը։

Շիմշեկի խոսքերով՝ իշխանությունները զգալիորեն նվազեցրել են աղքատության մակարդակը երկրում, և այսօր Թուրքիայում նվազագույն եկամուտն ավելին է, քան Եվրամիության կազմում ընդգրկված 28 երկրներից 11-ում։