Ավստրալիան խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը

Ավստրալիան խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը։

Երկրի իշխանությունները 180 հազար դոլար դրամական պարգև են խոստացել Ավստրալիա ապօրինի ներգաղթյալների մուտքն ապահովող անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դիմաց։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ջեյսոն Քլերը՝ ընդգծելով, որ ծովային ճանապարհով երկրի սահմանը հատող ապօրինի ներգաղթյալներն այսուհետև չեն ստանա փախստականի կարգավիճակ և կտեղափոխվեն Նոր Գվինեա։