Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը այս շաբաթ ավելի վաղ մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ փոխվարչապետ Սալահ Ալ Մուտլաքի հետ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությանը:
Փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի (ով միաժամանակ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է) հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին գումարմանը, որը պետք է տեղի ունենա այս տարվա աշնանը Երևանում:
Դեսպան Մուրադյանը հանդիպումներ ունեցել նաև Իրաքի առևտրի նախարար Խեյր Ալլահ Հասան Բաբաքերի և առողջապահության նախարար Մաջիդ Համադ Ամինի հետ: