Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր Կիրովից վերադարձել է Մոսկվա և անմիջապես հայտարարել, որ մտադիր է մասնակցել սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:
Կիրովի դատարանը երեկ Նավալնիին ազատ էր արձակել՝ կալանավորումը փոխարինելով բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Անցած հինգշաբթի, հիշեցնենք, Կիրով քաղաքի Լենինյան շրջանի դատարանը Նավալնիին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման եւ 500 հազար ռուբլի տուգանքի՝ մեղավոր ճանաչելով «Կիրովլես» ընկերությունից շուրջ 10 հազար խորանարդ մետր փայտանյութի յուրացումը կազմակերպելու մեջ:
Դատավճռի հրապարակումից հետո նրան կալանավորել էին, սակայն երեկ փոխել էին խափանման միջոցը մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը:
Նավալնիի փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը: