Օմբուդսմենը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա կմեկնի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ նախատեսվում է Անդրեասյանի այցը Հրաչյա Հարությունյանին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանի մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին: