Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հուլիսի 18-ին Երևանում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը: Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար հարցեր: Կարևորվել է փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Քննարկվել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: