Ալեքսեյ Նավալնին ազատ արձակվեց

Ալեքսեյ Նավալնին գրկում է կնոջը՝ ազատ արձակման որոշումից հետո, 19-ը հուլիսի, 2013

Ազատազրկման դատավճռից մեկ օր անց ռուս հակակոռուպցիոն բլոգեր Ալեքսեյ Նավալնիին դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Նավալնին հինգշաբթի ֆինանսական մեքենայությունների հոդվածով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Այսօր դատախազը խնդրել է նրան ազատ արձակել, մինչ նա բողոքարկում է իր դատավճիռը:

Դատավորը ասել է, որ Նավալնիին ազատ արձակելու պատճառներից մեկն էլ այն է, որ նա պատրաստվում է առաջադրվել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, և ազատազրկմամբ հավասար պայմաններում չէր հայտնվի մյուս մրցակիցների հետ: Միաժամանակ դատարանը արգելել է Նավալնիին լքել երկիրը:

Արևմուտքը դատապարտել է ընդդիմադիր գործչի դատավճիռը: