Շաբաթ օրվանից հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա 50 դրամով, սակայն դա չի ուղղվի ծառայության որակի բարձրացմանը:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ասել է, որ որակի վրա իրենք միշտ են աշխատում ու որակը մեկ օրում չի բարձրանում, դա երկարաժամկետ գործընթաց է։ «Օրակարգ» պարբերականի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրավասու մարմինները պետք է ներկայացնեն, թե 150 դրամ սակագնում որքան է կազմում երթուղիները սպասարկող ընկերությունների շահութաբերությունը:
Գազալցակայանում գազը թանկանում է 20 տոկոսով, իսկ ուղեվարձը 50 տոկոսով, նկատում է տնտեսագետը: Այս նույն անհամաձայնությունը երեկվանից քննարկվում է սոցիալական ցանցերում։
«Տնտեսագիտորեն դա որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել և բացատրել», - ասաց Չատինյանը:
Որպեսզի գազի գնի բարձրացման և ուղեվարձի բարձրացման անհամաչափությունը չշահարկվի, տրանսպորտի վարչության պետը երեկ ասել է, որ խոշոր հաշվով տրանսպորտի սակագնի բարձրացումը գազի գնի բարձրացման հետ կապ չունի, պարզապես թանկացել են մեքենանները, պահեստամասերը և այլն։
«Բայց ինձ մոտ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ երեք ամիս առաջ այդ ընկերությունները կարողանում էին աշխատել, և հիմա գազի սակագնի բարձրացումը հանգեցնում է, որ իրենք արդեն սկսում են վնասով աշխատել: Իրականում գազի 20 տոկոս թանկացումը չի կարող վնասաբերության կտրուկ ավելացման հանգեցնի»,- հակադարձում է Չատինյանը:
Նկատենք, որ երեկ քաղաքապետարանը ներկայացրել է Երևան քաղաքում միկրոավտոբուսներով և ավտոբուսներով մեկ ուղևորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում: Համաձայն այդ հիմնավորման՝ միկրոավտոբուսով մեկ ուղևորի փոխադրման սակագինը կազմում է 144.9 դրամ, իսկ ավտոբուսով մեկ ուղևորի փոխադրման սակագինը՝ 157.3 դրամ:
Տնտեսագետը համաձայն է, որ տարիների ընթացքում ավելացել են նոր ծախսերը․-«Բայց ստացվում է, որ սակագինը բարձրանում է 50 տոկոսով, գծատերերը նույն չափ գումար են վճարելու պետբյուջե, քաղաքացին ավելի շատ գումար է վճարելու, իսկ այդ հավելյալ գումարը պարզ է՝ գնալու է, նստի գծատիրոջ գրպանում: Իհարկե, իր մոտ նույնպես ծախսերի ավելացում է տեղի ունեցել, բայց չեմ կարծում, որ ավելացումը կտրուկ է եղել»:
Երթուղային տաքսիները գծերը գործում են հաստատագրված վճարների օրենսդրական դաշտում, այսինքն վճարում են ֆիքսված հարկեր, որոնք սակագնի բարձրացման հետ չեն ավելանալու։
«Սպասարկող ընկերությունների եկամուտների նվազումը տեղի չի ունենալու, ընդհակառակը իրենց մոտ տեղի է ունենալու եկամուտների 50 տոկոսով ավելացում, իսկ այդ 50 տոկոսով ավելացման հաշվին իրենք կարող են, պետք է, որ բարելավեն շարքային քաղաքացու տեղափոխման որակը», - ասում է տնտեսագետը:
Հասարակական տրանսպորտից մարդիկ հրաժարվել չեն կարող ու շարունակելու են երթևեկել, ասում է տնտեսագետը՝ հավելելով, որ ուղևորները պատրաստ կլինեն վճարել հավելյալ 50 դրամը, եթե տրանսպորտը ավելի հարմարավետ դառնար, ինչը, նրա կարծիքով, առաջիկայում տեղի չի ունենա:
Արմենակ Չատինյանը նաև ասաց, որ բազմաթիվ տաքսիներ չէին վերանայել սակագները և սպասում էին երթուղայինների գների բարձրացմանը, ինչից հետո հնարավոր է, որ շատ ծառայություններ նույնպես վերանայեն սակագները։