Գերմանացի գիտնականները ուղղագրությունը ստուգող գրիչ են ստեղծել

Գերմանիայում գիտնականները ներկայացրել են բարձր տեխնոլոգիական գրիչ: Գրիչը ստուգում է գերմաներենի և անգլերենի ուղղագրությունը:

Նորարարություններով օժտված գրիչով գրելիս հնարավոր է ժամանակին տեղեկանալ թույլ տված ուղղագրական սխալների մասին: Գիտնականները խոստացել են առաջիկայում ապահովել նաև ռուսերենի և ուկրաիներենի ուղղագրությունը:

Նորաստեղծ գրիչն արժե 117 եվրո, վաճառքը նախատեսվում է հինգ ամսից: