Քրեական գործով տուժողները հաճախ չեն ստանում քննիչների կողմից կայացված քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը, նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի պահանջով նրանք դիմում են քննիչներին, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ շեշտելով, որ արդյունքում, հանցագործությունից տուժած մարդիկ զրկվում են իրենց շահերը արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից:
«Երբ քննիչն ընդամենը գրավոր տեղեկացնում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, չնշելով այդ որոշումը կայացնելու հիմքերը, այդ որոշումները բողոքարկելիս տուժողները չեն կարողանում վիճարկել նման որոշումների հիմքերը:
Այսպես, օրինակ ժամկետային զինծառայության ընթացքում մահացած զինծառայող Զորիկ Մարգարյանի մայրը` Ալվինա Մարգարյանը, ցանկացել է բողոքարկել իր որդու քրեական գործով վարույթի կասեցման որոշումը, սակայն դրա պատճենը նրան չի տրամադրվել: Պաշտպանի համապատասխան հարցմանն ի պատասխան` պաշտպանության նախարարը հայտնել է, որ քրեական գործով կասեցման որոշման պատճենը տուժողի իրավահաջորդին տրամադրելու դատավարական կարգ սահմանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ», - հայտարարում է ՄԻՊ գրասենյակը՝ տեղեկացնելով, որ պաշտպանը պաշտոնական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր մտահոգությունները և ներկայիս պրակտիկայի վերանայմանն ուղղված գործողությունների ձեռնարկման անհրաժեշտությունը: