Հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 50 դրամով

Երևանում հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն 150 դրամ կլինի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Տրոլեյբուսի ուղեվարձը նույնպես կբարձրանա 50 դրամով` հասնելով 100 դրամի:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներով:

Նարինե Ղալեչյան