Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունը

Հայաստանցի վարորդի մասնակցությամբ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ու դրա շուրջ զարգացումների կապակցությամբ այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:

«Ցավալի է, որ ս․թ․ հունիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի արդյունքում 18 մարդ է զոհվել, առանձին անձինք օգտագործում են հակառուսական կրքեր բորբոքելու համար: Միանգամայն անտեղի ենք համարում այդ մեծ մարդկային ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելուն եւ ռուս-հայկական հարաբերությունները խաթարելուն ուղղված գործողությունները: Անընդունելի են պատվիրված քաղաքականացված գնահատականները: Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգավորում չունի, այն կհետաքննվի համակողմանի, մանրակրկիտ ու անկողմանակալ կերպով եւ առանց զգացմունքայնության», - ասված է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունում: