Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցած խորհրդի նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը:

Նիստին ներկա է եղել խորհրդի 24 անդամներից 23-ը: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Արամ Իսաբեկյանն է եղել: