Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարազատների պնդմամբ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում:
Սարգսյանը, ով Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալի հայրն է, հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով՝ դատարանից: Բժիշկները փոխանցմամբ՝ նրա մոտ եղել է նախաինստուլտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ, լարվածության ստենոկարդիա, աջ ազդրի սալջարդ:
Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փեսայի սպանության գործով ցուցմունք է տվել Վարդան Ղուկասյանը: Նա հրաժարվել էր պատասխանել ամբաստանյալի փաստաբանի հարցերին՝ ասելով, թե իր դիմաց «դև» կանգնած: Hetq.am-ը գրում է, որ ի պատասխան մեղադրողի հարցերի՝ Ղուկասյանն ասել է, թե ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, ընդամենը մեկ անգամ է եղել իր աշխատասենյակում, եկել է խնամախոսության նպատակով, իսկ ինքը «վռնդել է»: Նաև հավելել է, որ իր աղջիկներին 100 հոգի է «ուզել», բայց բոլորն էլ ողջ-առողջ են:
Հրաժարվելով պատասխանել ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին՝ Գյումրիի նախկին քաղաքապետը հորդորել է դատարանին սրանով սահմանափակել իր հարցաքննությունը, հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը և ինքնակամ լքել է դատարանի դահլիճը:
Այնուհետև դատարանի նախասրահում նա տեսել է ամբաստանյալի հորը, որտեղ էլ Սարգսյանի հարազատների պնդմամբ, Ղուկասյանը և նրա կողմնակիցները սկսել են հարվածներ հասցնել նախկին ոստիկանապետին: