Երեկ երեկոյան Հրաչյա Հարությունյանի ընտանիքին է այցելել ներկայանալ չցանկացող մի անձ, ով նրանց է փոխանցել գերեզմանաքարի համար նախատեսված 400 հազար դրամը։ Այս մասին «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը:
Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է երևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան: Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ է մահացել Ռուսաստանում: Հարությունյանի եղբայրը ռուսական լրատվամիջոցներին ասել էր, թե նա արտագնա աշխատանքի է մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով:
Հովհաննես Մովսիսյան