Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել երեկ Ստեփանակերտում մեկնարկած պլանային համաբանակային հրամանատարական հավաքում:
Նախագահը բանակաշինության գործընթացը որակել է «Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը»՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել «հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան»:
Նա վստահեցրել է, որ այսուհետ ևս կարվի ամեն հնարավորը զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
«Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում, երբ մեր տարածաշրջանում դեռևս չի հաստատվել վերջնական խաղաղությունն ու կայունությունը, Հայաստանի և Արցախի զինված ուժերի կազմակերպված փոխգործակցությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար կարևոր և պահանջված է այսօրինակ հավաքների կազմակերպումը: Չափազանց կարևոր է նաև հնարավորինս ստույգ կանխորոշել ապագա զարգացումները և միշտ պատրաստ լինել արդյունավետորեն գործել ցանկացած իրավիճակում», - ասել է ԼՂ նախագահը:
Նա հատկապես կարևոր է համարել «երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումները»:
«Այսօր մեկնարկած հրամանատարական հավաքները, որոնք նպատակաուղղված են զորամասերի հրամկազմի պատրաստության մակարդակը բարձրացնելուն, առաջավոր փորձ ուսումնասիրելուն և այն զորքերի ամենօրյա գործունեության մեջ ներդնելուն, ունեն իրենց ուրույն նշանակությունը, և համոզված եմ, որ դրական ազդեցություն կունենան մեր զինված ուժերի զարգացման ու կատարելագործման, ռազմական ներուժի նպատակային կիրառման և ազգային պաշտպանության համակարգի ամրապնդման գործում», - իր ելույթում ասել է ԼՂ նախագահը: