Ահմեդ Դավութօղլուն ժամանում է Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր ժամանում է Բաքու:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն այցի ընթացքում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը կավարտվի վաղը: