Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը մշտական կապի մեջ է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասված է հայտարարությունում։
Ավելի ուշ արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է «երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան»։ Հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Օզնոբիխինո գյուղի մոտ Հարությունյանի վարած «Կամազը» չէր արգելակել և բախվել էր «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել է:
Հարությունյանը այժմ կալանավորված է: Նա հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի գույնզգույն խալաթով էր բերման ենթարկվել դատարան: